12632 դիտում
14:07 11-03-2014
Մահացածի դին Շամշադին տեղափոխող ավտոմեքենային ուղեկցող 56-ամյա վարորդը Տավուշի մարզում Mercedes-ով վթարի է ենթարկվել. կա վիրավոր
Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան քաղաքի Էստոնական փողոցի բնակիչ, 56-ամյա Աշոտ Գևորգյանը Երևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում իր կողմից վարած Mercedes մակնիշի 99 ZZ 995 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե և երկաթե արգելապատնեշին և 5 մետր հայտնվելով ձորակում՝ բախվել էլեկտրական սյանը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 18-ամյա Տիգրան Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Համբարձում Չոբանյանը և տեսուչ Հայկ Ադամյանը:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքի քննիչ Սմբատ Սաղաթելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտալրագրողին ասում էին, որ Mercedes-ի վարորդն ու ուղևորը մեկ այլ ավտոմեքենայի էին ուղեկցում, որը մահացած անձի էր տեղափոխում դեպի Շամշադին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8534 դիտում
11:23 13-10-2014
Էրդողանին ուղեկցող ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. կա 3 զոհ, 33 վիրավոր. ֆոտոշարք. տեսանյութ