211652_close_icon
views-count1566 դիտում article-date 10:40 12-03-2014

Նոր Գվինեայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Պապուա-Նոր Գվինեայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ֊ի երկրաբանական ծառայությունը։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Լորենգաուից 175 կմ դեպի հարավ֊արևելք։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում, ցունամիի վտանգ չկա։

Նմանատիպ նյութեր