1279 դիտում
13:49 12-03-2014
Շարմազանովի անդրադարձը Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական միասնական օրակարգ ձեւավորելու նախաձեռնությանը
«Շատ դրական ենք վերաբերում նմանատիպ հանդիպումներին, որովհետև դա բնական գործընթաց է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական միասնական օրակարգ ձեւավորելու նախաձեռնությանը՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի հետ հանդիպումներին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեկ անգամ չէ, որ «Հանրապետական»-ը ասել է, որ մենք առողջ ընդդիմության, ոչ իշխանական առողջ համախմբման կողմնակից ենք, գաղափարական պայքարի կողմնակից ենք և գտնում ենք, որ եթե նման կոնսուլտացիաները շարունակվեն, միգուցե, չեն բացառվում, որ առաջին քայլերը կատարենք դեպի ամերիկյան մոդել, որտեղ կա երկու ազդեցիկ կուսակցություն՝ ամերիկյան դեմոկրատներ ու «Հանրապետական»:
Դե մեզ մոտ արդեն «Հանրապետական»-ը մի բևեռ է, մյուս բևեռը չեմ բացառում, որ մյուս կուսակցությունները կազմեն, օրինակ՝ ՀԱԿ-ը, միգուցե «Ժառանգությունը» կամ ՀՅԴ-ը, չեմ կարող ասել, միանան ԲՀԿ-ի հետ»:
Հարցին՝ ում նկատի ուներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, թե «որոշ մարդկանց մոտ այս հանդիպումներից առողջական խնդիրներ են առաջացել», Շարմազանովը պատասխանեց.
«Ես չեմ կարող ասել, ԲՀԿ-ական գործիչներին հարցրեք՝ ում նկատի ուներ: Համեմայն դեպս մենք շատ դրական ենք վերաբերում նման համախմբումներին, և դրանք կարող են հանգեցնել, որ լինեն երկու բևեռներ՝ մյուս բևեռում ավելի փոքր կուսակցությունները առաջին քայլը կատարեն՝ միանալով «Բարգավաճին»»,-կրկնեց Շարմազանովը:
Նմանատիպ նյութեր
3900 դիտում
14:58 09-05-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ Գագիկ Ծառուկյանի և Էդուարդ Շարմազանովի հայտարարությունների մասին
1457 դիտում
14:44 06-11-2022
Նոր դեմքեր ու նոր քաղաքական ուժ ձեւավորելու համար պետք է ստեղծվեն դեմքեր. Քաղաքագետ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»