1755 դիտում
09:28 13-03-2014
Բազմաթիվ պարտքեր ունեցող «Նե» ամսագրի խմբագիր Անահիտ Ամիրյանին նույնիսկ դատի տվող է եղել․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Նե» ամսագրի գլխավոր խմբագիր Անահիտ Ամիրյանին վերաբերող մեր երեկվա հոդվածը բազմաթիվ արձագանքներ ունեցավ։
Երեկ մեզ գրում և «մեկնաբանում» էին Անահիտ Ամիրյանի գործողություններից տուժած մարդիկ։ Նրանցից մեկը պատմեց, որ Անահիտ Ամիրյանի որդին «օբյեկտ» ուներ, որը ևս փակվեց պարտքերի պատճառով, իսկ աշխատողների աշխատավարձերը մինչև հիմա չեն տվել, իսկ երբ աշխատողներն իրենց փողերն էին ուզում, «մի բան էլ մուննաթ էին գալիս, թե զզվացրեցիք թողեցիք, մենք գումար չունենք»։
Պարզվում է, Անահիտ Ամիրյանին նույնիսկ դատի տվող է եղել՝ նախկին ազատամարտիկներից մեկը, և դատական կարգով կարողացել է հասնել նրան, որ վերջինս վերադարձրել է մի քանի հազար դոլարի հասնող պարտքը։
Հետաքրքիր է, որ մեր զրուցակիցները խուսափում են իրենց անունները հայտնել, վստահ լինելով, որ Անահիտ Ամիրյանը հզոր հովանավորներ ունի, որոնց աջակցությամբ կարողացել է «քցել» մարդկանց, և որոնք օգնել են նրան չմարված վարկեր ունենալու պարագայում բանկերից նոր վարկեր վերցնել։
Վրդովված էր Անահիտ Ամիրյանի եղբայրը՝ Ազգային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը։ Նա դժգոհում էր իր անունը հրապարակման մեջ նշելու կապակցությամբ և կրկին անգամ վստահեցնում, որ արդեն 10 տարուց ավելի է՝ կապ չունի քրոջ հետ և որևէ տեղեկություն չունի նրա մասին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2804 դիտում
23:17 11-02-2016
Մահացել է «Գարուն» ամսագրի խմբագիր Վարուժան Այվազյանը
2223 դիտում
10:02 03-07-2019
Պատգամավոր Արման Բաբաջանյանը դատի է տվել «7 օր» կայքին և դրա խմբագիր Անդրանիկ Թևանյանին. «Ժամանակ»
Այս բաժնից
1216 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1435 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1453 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ