211652_close_icon
views-count1450 դիտում article-date 20:10 05-01-2025

Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am

Aravot.am-ը Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց, թե ծառայողական մեքենաներից հրաժարվելու դեպքում համայնքը չի ունենա արդյո՞ք դժվարություններ․ հատկապես, երբ խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերը բավական հեռու են ու հրատապ հարցերի դեպքում անհրաժեշտ է հասնել այնտեղ։ 

Դավիթ Առուշանյանը փոխանցեց, որ ծառայողական մեքենաներ կունենան համայնքի ղեկավարները, նրանցից բացի համայնքում այլևս ոչ մի պաշտոնյա ծառայողական մեքենա չի ունենա։ 

Նա մեջբերեց գերատեսչությունների օրինակը՝ ասելով՝ նախարարներն ունեն ծառայողական մեքենաներ, փոխնախարարները՝ ոչ։ 

«Համայնքի ղեկավարների տեղակալները և ամբողջ աշխատակազմն ունենալու են հերթապահ մեքենաներ, որոնք իրենց չեն տանելու տուն, բերեն, դրանք աշխատանքի ժամանակահատվածում ի շահ համայնքի ծառայությունների համար են»,- պարզաբանեց մարզպետը։

Դավիթ Առուշանյանը նշեց, որ ծառայողական մեքենան չի ծառայելու տնից աշխատանքի վայր տանելու, իսկ կեսօրին այդ նույն համայնքապետի երեխային մանկապարտեզից տուն բերելու նպատակին։ 

«Համայնքը չի տուժելու այս գործընթացից, կան համայնքներ, որոնք այնքան հեռու են, այդ գյուղում էլ ենթադրենք չորս մեքենաներ են, որոնից մեկը վարչական ղեկավարինն է, հո այդ մեքենան ձեռքից չե՞նք վերցնելու։ Այդ մեքենան կծառայի ի շահ գյուղի։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր