4250 դիտում
15:20 13-03-2014
Հայանիստի գյուղապետը ահազանգում է, որ նախկին գյուղապետն իր տեղակալ Սաթենիկի հետ միասին զբաղվել են թալանով
Հայանիստ գյուղի գործող գյուղապետ Բաբկեն Սարկիսյանը համայնքի նախկին ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից իրականացված զանազան չարաշահումների պատճառով դիմել է հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բ. Սարկիսյանը:
Նշենք, որ մարտի 9-ին հանրապետության շուրջ 50 համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ: Արարատի մարզի 9-ը գյուղեր եւս մասնակցեցին ընտրություններին, որոշ համայնքներում նույնիսկ 1 փոքր համայնքի ղեկավար դառնալու համար ընտրապայքարի էին դուրս եկել երկուսից ավելի թեկնածուներ՝ տարբեր քաղաքական կուսակցություններից:
Այդ համատեքստում թեժ էին ընտրությունները մարզի հատկապես 4 համայնքներում` Զորակում, Նիզամիում, Սայաթ-Նովայում եւ Հայանիստում: Նշված համայնքներում բնակիչների գերակշռող մասը 1998թ. բռնագաղթածներ են՝ Ադրբեջանի մի շարք քաղաքներից: Հայանիստ գյուղի գործող գյուղապետ Բաբկեն Սարկիսյանը կրկին ինքնաառաջադրվել է եւ միակ թեկնածուն է մնացել եւ վերընտրվել:
Համայնքի նախկին ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից թույլ տրված զանազան չարաշահումների պատճառով Բ. Սարկիսյանը հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին է դիմել:
«Գուրգենը փորձում էր նորից գալ իշխանության, բայց ունի համայնքի նկատմամբ մի շարք ապօրինություններ, այդ թվում առանց նպատակային օգտագործման կարգը փոխելու հողեր է օտարել եւ ամենակարեւորը՝ կառավարության որոշման բացակայության: Գյուղապետը իրա տեղակալ Սաթենիկի հետ միասին զբաղվել են թալանով. ավագանիների տեղը ստորագրելով՝ զանազան խախտումներ են արել: Այս անգամ էլ փորձում էին կրկին գյուղապետի աթոռը վերցնել, որպեսզի իրենց հանցագործությունները կոծկեն: Նրանք իմանում էին, որ ես արդեն փաստաթղթեր եմ իրենց աշխատանքային չարաշահումների մասին հավաքում եւ ուղարկում համապատասխան մարդկանց: Նրանց չհաջողվեց եւ չի հաջողվի գալ իշխանության, բայց ամեն ինչ անում են դրա համար: Չգիտես՝ ինչի վրա են հույսները դրել»,- դժգոհեց Բաբկեն Սարկիսյանը եւ պահանջեց, որ նրանք համայնքային բյուջեից տարածը փոխհատուցեն, լցնեն տեղը:
Նմանատիպ նյութեր
5100 դիտում
09:58 16-03-2018
Մինչև չպարզվի, թե մարտի 1-ին ով է իսկապես զոհ եղել, ով թալանով զբաղվել, ոչ մի բան էլ չի որոշվի․ «Հայկական ժամանակ»
473339 դիտում
12:18 27-04-2020
«Կասկադի Երոն» պնդում է՝ իր քավոր «Ծաղիկ Ռուբոն» ղարաբաղյան պատերազմի ժամանակ զբաղվել է թալանով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
96211 դիտում
17:54 17-11-2020
Երևանում ձերբակալվել է 35-ամյա ՌԴ քաղաքացի, ով զբաղվել է մի քանի խանութների թալանով
Այս բաժնից
1213 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1435 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1450 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ