211652_close_icon
views-count1626 դիտում article-date 17:25 13-03-2014

Ուկրաինայի խորհրդարանը դիմել է ՄԱԿ֊ին՝ կոչ անելով վերանայել Ղրիմի իրադրությունը

Ուկրաինայի խորհրդարանը հորդորով դիմել է ՄԱԿ֊ին՝ վերանայել Ղրիմի Ինքնավար Հանրապետության ստեղծված իրադրությունը։ Ուղերձին աջակցել է 250 պատգամավոր։ «Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, անհրաժեշտության դեպքում Ուկրաինան իրավունք ունի դիմել ցանկացած պետության կամ հավաքական անվտանգության տարածաշրջանային համակարգի, որոնք կօգնեն վերականգնել տարածքային ամբողջականությունը»,֊ նշվում է փաստաթղթում։ «Այդ դիմումը հիմք կհանդիսանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստ անցկացնելու համար»,- ասել է «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավարի տեղակալ, Ուկրաինայի նախկին արտգործնախարար Բորիս Տարասյուկը:

Նմանատիպ նյութեր