211652_close_icon
views-count1239 դիտում article-date 22:55 05-02-2014

Ուկրաինայի ընդդիմությունը սպառնում է ցրել Ղրիմի խորհրդարանը

«Եվրամայդան»-ին չաջակցելու համար Ուկրաինայի ընդդիմությունը հորդորել է պատժել Ղրիմի խորհրդարանին և օգնության համար պատրաստվում է դիմել Ռուսաստանին: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Տոմենկոն, հայտնում է NB News-ը: «Եթե Ղրիմի Գերագույն Ռադան շարունակելու է հակասահմանադրորեն գործել, ապա մենք ստիպված ենք լինելու այն ցրելու որոշում ընդունել»,- հայտարարել է պատգամավորը: Տոմենկոն պահանջել է խորհրդարանական հետաքննություն անցկացնել Ռուսաստանին դիմելու Ղրիմի ուղերձի հարցով:

Նմանատիպ նյութեր