3240 դիտում
13:38 14-03-2014
Ժամերի ընթացքում պարզ կդառնա, թե 4 քաղաքական ուժերը երբ են պահանջելու կառավարության հրաժարականը
Այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ ժամերի ընթացքում պարզ կդառանա, թե երբ են պահանջելու կառավարության հրաժարականը:
Նա նշեց, որ երկրի բոլոր ձախողումները, վստահության բացակայությունը պայմանավորված են ներկայիս իշխանության և կառավարության ձախողմամբ՝ հավելելով, որ նաև չի կարծում, թե հրաժարականը պիտի լինի ինքնանպատակ:
«Ասենք, հրաժարական տվեց, ի՞նչ է փոխվելու: Մենք ոչ միայն պահանջելու ենք հրաժարականը, այլ փորձելու ենք այլընտրանք ներկայացնել»,-ասաց նա:
Արձագանքելով Ռւբեն Հակոյանի այն դիտարկմանը, թե չի բացառվում, որ քաղաքական 5-րդ ուժն էլ ՀՀԿ-ն լինի, ասաց. «Մենք միշտ ասել ենք, որ եթե մեր արած գործին հավանություն տրվի ՀՀԿ-ի կողմից, մենք կողջունենք, միայն թե պետք է ճիշտ քայլ անել: Թե ով կլինի 5-րդը կամ 6-րդը, մենք նման խնդիր չունենք: Տարբեր քաղաքական ուժեր են և բնականաբար ինչ-որ խանդի տեսարաններ առաջանում են. վերմակն իրենց վրա քաշելու փորձեր, ինչ-որ մեկն առաջ ընկնելու քայլեր է անում: Դրա վրա կենտրոնանալ պետք չէ: Մեր նպատակն այս փուլում տարաձայնությունները մեղմելն է, խնդրի լուծման այնպիսի քայլեր գտնելը, որոնց շուրջ ներկա պահին համատեղ աշխատում ենք»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
3961 դիտում
10:04 04-03-2021
Նիկոլի հրաժարականը իրողություն կդառնա, երբ դա պահանջի մարտի 1-ին Հրապարակ եկած կինը. «Փաստ»
6619 դիտում
14:28 14-08-2017
Լապշինի արտահանձնման հարցը պարզ կդառնա առաջիկա 7-10 օրերի ընթացքում. փաստաբան
3295 դիտում
18:54 11-11-2020
Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ու քաղաքական ուժերը ԱԺ շենքի մոտ են․ Ուղիղ
Այս բաժնից
1363 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
778 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին