Թուրքիայում ողջ գիշերր շարունակվել են բախումները. ձերբակալվել է 40 անչափահաս ցուցարար
Այս գիշեր Թուրքիայի տարբեր քաղաքներում շարունակվել են ոստիկանների և ցուցարարների միջև բախումները: Ոստիկանները ցույցի մասնակիցներին ցրելու համար կրկին ջրցան մեքենաներ են կիրառել:
Նշվում է նաև, որ Ստամբուլում երեկ որոշ ցուցարարներ կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: Ձերբակալվել է մոտ 40 անչափահաս ցուցարար:
Հիշեցնենք, որ ցույցերը վերսկսվեցին այն բանից հետո, երբ մարտի 11-ին Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացավ ամռանը Գեզիի դեպքերում վիրավորված և շուրջ 9 ամիս կոմայի մեջ գտնված 15-ամյա Բերքին Էլվանը: