211652_close_icon
views-count1470 դիտում article-date 10:47 15-03-2014

Սիրիայում մոտ 6.5 միլիոն մարդ պարենային օգնության կարիք ունի. ՄԱԿ

Սիրիայում ավելի քան 6.5 միլիոն մարդ պարենային օգնության անհրաժեշտություն ունի: Այս մասին La Croix թերթին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՄԱԿ-ի համաշխարհային սննդի ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Բյորսը, փոխանցում է ITAR-TASS-ը։ «Մեր տվյալների համաձայն, 245 հազար մարդ ստիպված է բնակվել պաշարման մեջ գտնվող բնակավայրերում, որը հումանիտար կազմակերպություններին խոչընդոտում է դրանց հասանելիությունից: 800 հազար մարդ գտնվում են վայրերում, որտեղ հնարավոր է մուտք գործել, սակայն շատ դժվար»,- ասել է Բյորսը: ՄԱԿ֊ը ընդգծել է, որ փետրվարին 4,3 մլն սիրիացիներից ՄԱԿ֊ին հաջողվել է օգնություն տրամադրել միայն 3,7 մլն մարդու։ Բյորսը շեշտել է, որ Սիրիայում շուրջ կես միլիոն մարդ մարտական գործողությունների պատճառով զրկված է օգնություն ստանալուց։

Նմանատիպ նյութեր