211652_close_icon
views-count1353 դիտում article-date 13:39 17-03-2014

Երջանիկ եմ հերթական ռեկորդը գրանցելու համար. Իբրահիմովիչ

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում «Սենտ-Էտիեն»-ի հետ կայացած խաղում դարձավ դուբլի հեղինակ, գոհունակություն է հայտնել իր թիմի ելույթից: Այդպիսով շվեդ հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած բոլոր մրցաշարարերում խփեց իր 40-րդ գոլը և ակումբային նոր ռեկորդ սահմանեց: Նախկին ռեկորդը պատկանում էր Կառլոս Բյանկիին, ով 1977/78 մրցաշրջանում 41 խաղում խփել էր 39 գոլ: « Այս խաղում հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար: Այժմ մենք ևս մեկ քայլով մոտեցանք մեր նպատակին: Ես նաև երջանիկ եմ, որ արդյունավետության նոր ռեկորդ սահմանեցի»,-ասել է Իաբրահիմովիչը:

Նմանատիպ նյութեր