211652_close_icon
views-count1425 դիտում article-date 15:50 17-03-2014

Եգիպտոսի նախագահական ընտրարշավը կսկսվի մարտի 19֊ին

Եգիպտոսում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը սկսվելու է մարտի 19֊ին, որը 3 շաբաթ է տևելու։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Կահիրեի ԿԸՀ֊ի աղբյուրներին։ Կիրակի ժամանակավոր նախագահի պաշտոնը ստանձնած Ադլի Մանսուրը CBC հեռուսաալիքին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ ողջ նախագահական ընտրարշավի համար 60 օր է տրամադրվել։ Նշենք, որ օրեր առաջ նախագահական ընտրությունների մասնակցությունից հրաժարվել է Եգիպտոսի գլխավոր շտաբի նախկին հրամանատար Սամի Անանը։

Նմանատիպ նյութեր