211652_close_icon
views-count2900 դիտում article-date 16:59 04-08-2021

Վրաստանում մեկնարկել է ընտրարշավը. սակրեբուլոների ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տեղական իշխանությունների մարմիններում ընտրություններին նվիրված նախընտրական միջոցառումների ծրագիրը, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Վրաստանում ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: Դրանցում երկրի բնակիչները սակրեբուլոներ (ՏԻՄ մարմիններ) կընտրեն 64 քաղաքներում ու շրջաններում: Արդեն այսօրվանից Վրաստանում ընդհուպ մինչեւ քվեարկության օրն արգելված է այն ծրագրերի եւ նախագծերի իրագործումը, որոնք հաշվառված չեն երկրի բյուջեում, ինչպես նաեւ հեռուստատեսությամբ կառավարության կամ պետական գերատեսչությունների գովազդային հոլովակների ցուցադրությունը իրագործվող կամ պլանավորվող նախագծերի մասին:

Նաեւ մինչեւ հոկտեմբերի 2-ն արգելված է բարձրացնել կենսաթոշակները, սոցիալական կամ պետությունից ստացվող մյուս վճարումները: Ուժի մեջ են մտնում հասարակական կարծիքի արդյունքների հրապարակումների հատուկ կանոնները, որոնք գործելու են մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը եւ դրանից երկու ամիս անց: Բացի այդ, կուսակցություններն իրավունք չունեն ընտրությունների արդյունքների ամփոփումից առաջ իրենց ներկայացուցչին հետ կանչել ԿԸՀ-ից։

Նմանատիպ նյութեր