211652_close_icon
views-count1648 դիտում article-date 16:37 17-03-2014

Պուտինը մարտի 18-ին Ղրիմի հարցով հայտարարություն կանի

Կրեմլի Գեորգիևյան սրահում մարտի 18֊ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա Դաշնային ժողովին ուղղված ուղերձով, հայտարարել է ստորին պալատի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ Պետդումայի նիստերի ժամանակ քննարկվելու է պալատի Ղրիմի հարցով հայտարարությունը։ «Վաղն առավոտյան չորս խմբակցությունների ղեկավարների և Սերգեյ Եվգենիչ Նարիշկինի առաջարկով Ղրիմի հարցով հայտարարություն կլինի»,֊ հայտնել է Մելնիկովը։ Նա նաև ընդգծել է, որ այդ հայտարարությունը կքննարկվի նախատեսված նիստերի սկզբում։

Նմանատիպ նյութեր