Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան
Ապրիլի 7-ին պաշտոնական այցով Ադրբեջան կմեկնի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շատբի պետ Վալերի Գերասիմովը: Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Գերասիմովը հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:
Նշենք, որ ապրիլի 8-ին Բաքվում առաջին անգամ անցկացվելու է ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների ղեկավարների հանձնաժողովի նիստ: Նիստին Հայաստանը չի մասնակցի: