ՆԱՏՕ-ն «սառը պատերազմից» մնացած մի մասնիկ է. Ս. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը «սառը պատերազմից» մնացած մի մասնիկ է: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«ՆԱՏՕ-ի վայրկենական անցումը հռետորաբանությանը, Ռուսաստանի հետ համագործակցությունը, ռուսական սահմանների մոտ նրա ռազմական առկայությունը միմիայն վկայում է այն մասին, որ դաշինքն ունակ չէ հաղթահարել սառը պատերազմի կարծրատիպերը: Ցավոք սրտի, ՆԱՏՕ-ն որպես հիմնական հետք է մնացել անցած դարաշրջանից»,-ասել է Լավրովը: