211652_close_icon
views-count2022 դիտում article-date 11:33 20-03-2014

Аssociated Press-ը Ղրիմն Ուկրաինայի մաս չի համարում

Ամերիկյան Аssociated Press լրատվական գործակալությունը դադարել է Ղրիմից ստացված նորությունները ուկրաինական համարել։ Այս մասին ասվում է կայքում տեղադրված հայտարարության մեջ։ «Ուկրաինան այլևս չի վերահսկում Ղրիմը, իսկ Associated Press֊ի թողարկվող նյութերը պետք է իրական իրադրություն լուսաբանեն։ Այդ իսկ պատճառով այս շաբաթվանից սկսած՝ մենք կկիրառենք քաղաքների անուններ և «Ղրիմ», օրինակ, Սևաստոպոլ՝ Ղրիմ»,֊ հայտարարել է գործակալության գլխավոր խմբագիր Թոմ Քենտը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ National Geographic Maps պարբերականը մտադիր էր Ղրիմը քարտեզում նշել որպես Ռուսաստանի մաս։

Նմանատիպ նյութեր