211652_close_icon
views-count1125 դիտում article-date 14:29 09-04-2015

Ղրիմն ու Դոնբասը սահմանադրությամբ պետք է օկուպացված ճանաչվեն. Ուկրաինայի նախկին նախագահ

«Ղրիմը ինքնավարություն է, որը մտնում է Ուկրաինայի կազմի մեջ»: Ուկրաինայի սահմանադրության մեջ այս բովանդակության հստակ փոփոխությունն է այսօր առաջարկել մտցնել Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը: Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն, Կրավչուկը գտնում է, որ սա պետք է վերաբերի նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերին. «Երկրի սահմանադրության մեջ պետք է մտցնել այնպիսի փոփոխություններ, որոնցով կամրագրվի, որ Ղրիմն ու Դոնբասը մնում են Ուկրաինայի մաս և համարվում են ժամանակավորապես զավթված տարածքներ»,- ասել է Ուկրաինայի նախկին նախագահը:

Նմանատիպ նյութեր