1549 դիտում
15:12 21-03-2014
Համաբանակային կոնֆերանս՝ նվիրված բանակային առաջնագծում մարտական հերթապահության իրականացման խնդիրներին
Մարտի 20-ին տեղի է ունեցել համաբանակային կոնֆերանս՝ նվիրված բանակային առաջնագծում մարտական հերթապահության իրականացման խնդիրներին: "Մարտական դիրքը սրբավայր է, մարտական հերթապահությունը՝ սրբազան պարտականություն" թեմայով կազմակերպված միջոցառումը, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, նպատակ ուներ պարզորոշել մարտական հերթապահության ուղղությամբ իրականացվող գործընթացների ներկա վիճակը և համապատասխան առաջարկությունների միջոցով ուղենշել ոլորտի հետագա կատարելագործման հնարավորությունները:
Կոնֆերանսի ժամանակ հնչած ելույթներում և դրանց շուրջ ծավալված քննարկումների ընթացքում բանախոսներն անդրադարձել են մարտական հերթապահության բարոյահոգեբանական առանձնահատկություններին, անձնակազմի գիտակցության մեջ մարտական հերթապահությունը՝ որպես մարտական խնդիր արմատավորելու ուղիներին ու մեթոդներին, ինչպես նաև հատուկ շեշտադրում կատարել առաջնային գծում տեղ գտնող դեպքերի և պատահարների պատճառների վերհանման և դրանց կանխարգելմանն ուղղված գործընթացների վրա:
Վերջում ամփոփիչ խոսքով հանդես է եկել բանակի հրամանատարը, ով ի մի է բերել հնչած տեսակետներն ու առաջարկությունները և տվել անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
2755 դիտում
22:21 01-03-2024
Տեղի կունենա Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշար
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN