Միանձնուհու կատարումից «The Voice»-ի ժյուրին հայտնվել է շոկի մեջ. տեսանյութ
Մարտի 12-ին Իտալիայում սկսվել է Voice-ի 2-րդ սեզոնը, որի շրջանակներում մարտի 19-ին ելույթ ունեցած 25-ամյա Քրիստինա Սկուցան, ով միանձնուհի է, շոկի մեջ է գցել ժյուրիին: Նա կատարել է Ալիշա Քիսի հայտնի No One երգը:
Նշենք, որ կատարումից հետո միանձնուհին ընտրել է ռեփեր J-Ax-ին: