211652_close_icon

Սաակաշվիլիի նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել

views-count2087 դիտում article-date 18:39 22-03-2014
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվելմ, եթե վերջինս հրաժարվի ներկայանալ դատախազություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Եթե Սաակաշվիլին Վրաստան չգա, ապա նրա նկատմամբ օրենքի շրջանակներում հետախուզում կհայտարարվի: Նա այժմ սովորական քաղաքացի է: Դատախազությունը մի քանի ծանր գործերով նրան հարցեր ունի տալու: Թող բարեհաճի գալ և պատասխանել այդ հարցերին»,ասել է Ղարիբաշվիլին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաակաշվիլին հրավիրվել է դատախազություն՝ հարցաքննության՝ կապված Վրաստանի հանգուցյալ, նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով:

Նմանատիպ նյութեր