211652_close_icon
views-count2373 դիտում article-date 15:22 26-03-2014

Ղարիբաշվիլին հավանաբար չգիտի, որ Սաակաշվիլիի նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել. Ն. Բուրջանաձե

Վրաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի խոսքով՝ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երևի թե չգիտի, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել, քանի որ Վրաստանի Սահմանադրության մեջ ամրագրված չեն այնպիսի նորմեր, որոնք կարող են պարտադրել հարցաքննության ներկայանալ գործով վկային: «Միգուցե վարչապետին մոլորության մեջ են գցել նրա խոհրդականները. նա իրավաբան չէ և պարտավոր չէ իմանալ դա: Բայց եթե նրան խորհրդականները չեն ասում, ես ցանկանում եմ ասել, որ նա իրոք չի կարող հետախուզում հայտարարել Սաակաշվիլիի նկատմամբ այնքան ժամանակ, մինչև որ կոնկրետ մեղադրանք չներկայացվի նրան և այդ մեղադրանքն ապացուցված չլինի: Կասկածում եմ, որ ինչ-որ տեղ գոյություն ունի այնպիսի իրավական նորմ, որի միջոցով՝ որպես վկա, մարդուն արտաքսեն երկրից»,-ասել է Բուրջանաձեն: Հիշեցնենք, որ օրեր առաջ Միխեիլ Սաակաշվիլին հարցաքննության է հրավիրվել Վրաստանի գլխավոր դատախազություն՝ որպես վկա մի քանի ծանր գործերով հարցերի պատասխանելու: Ներկա պահին նա գտնվում է Վրաստանի սահմաններից դուրս:

Նմանատիպ նյութեր