211652_close_icon
views-count2639 դիտում article-date 13:09 25-01-2016

Մեկնարկել է Իրանի նախագահի եվրոպական շրջագայությունը

Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր առավոտյան Թեհրանից մեկնել է Հռոմ, որտեղից կմեկնի Փարիզ: Այցերը տեղի են ունենալու Իտալիայի ու Ֆրանսիայի նախագայների հրավերքների շրջանակում, հաղորդում է IRNA-ն: Քառօրյա այցի ընթացքում Իրանի նախագահը նախ հանդիպելու է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, իսկ Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այնուհետ Ռուհանին մեկնելու է Վատիկան, որտեղ նրան կընդունի Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Հիշեցնենք, որ հունվարի 16-ին չեղյալ հայտարարվեցին Իրանի դեմ կիրառվող տնտեսական ու առևտրային պատժամիջոցները:

Նմանատիպ նյութեր