211652_close_icon
views-count1564 դիտում article-date 12:42 24-03-2014

Քալիֆորնիայում հայ դպրոցականը 94-ամյա կնոջը հրդեհից փրկելուց հետո հերոս է դարձել. News.am

Սան-Ֆրանցիսկոյում երեք դեռահասներ, որոնցից մեկը ծագումով հայ է, հերոս են դարձել այն բանից հետո, երբ այրվող բնակարանից փրկել են 94-ամյա կնոջ, գրում է [url=http://news.am/arm/news/200323.html]news.am[/url]-ը: Սան-Ռամոնում քալիֆորնիական միջին դպրոցի սովորողները ինչ-որ բան ուտելու համար առավոտյան ժամը 10-ին դասից փախել էին: Սակայն, տեսնելով տներից մեկի ետնամասից բարձրացող ծուխը, դեռահասները մոտեցել են: Այդ ժամանակ Կարեն Քիսոյանն ու նրա ընկերներ Փիթեր Կրավարիոտիսն ու Կիրիլ Յանտիկովը ավտոտնակում տեսել են Դիանա Դեւիսին, ով օգնության էր կանչում: «Ես ջրի խողովակն էի միացնում, իսկ նա զանգահարել էր 911 ծառայություն: Մենք կնոջը հարցրեցինք՝ տանը մեկ ուրիշը կա, իսկ նա չպատասխանեց»,- պատմել է Քիսոյանը: Հետո կինը դեռահասներին ասել է տանը գտնվող տարեց մոր մասին: «Մենք պարզապես բնազդաբար ներս մտանք»,- նշել է Կրավարիոտիսը: Դեռահասները տուն են մտել՝ չնայած ծխին ու կրակին, գտել են տարեց կնոջը, ով աթոռին նստած էր: Կինը այրվածքներ էր ստացել: «Երբ բարձրացրեցինք աթոռն ու վերցրեցինք շանը, նա միայն ասաց՝ «վառվում եմ»: Ինձ համար շոկ էր»,- հավելել է Կրավարիոտիսը: Մանրամասները՝ [url=http://news.am/arm/news/200323.html]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր