211652_close_icon
views-count1712 դիտում article-date 22:44 19-01-2023

Հրդեհից զոհված Մուշեղ Համբարչյանը հինգ օր առաջ դարձել էր 19 տարեկան. News.a. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Մուշեղ Համբարչյանը։ Նա Արարատի մարզի Դաշտավան գյուղից էր։

NEWS.am-ի հետ զրույցում Դաշտավանի գյուղապետ Սանասար Խաչատրյանը պատմեց, որ Մուշեղը հինգ օր առաջ էր դարձել 19 տարեկան։  Ծառայության է անցել նախորդ տարվա ամռանը, սկզբում ծառայել է Էջմիածնում, ապա տեղափոխվել Վարդենիս։

Ուներ իրենից փոքր մեկ քույր եւ եղբայր։ Ծնողները զբաղվում են գյուղական աշխատանքներով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող շինություններից մեկում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էին հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, ովքեր զինծառայողների ու քաղաքացիների հետ մի քանի ժամ պայքարել էին կրակի տարածման դեմ։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Տեղում էին նաև մարզի դատախազության ներկայացուցիչները։

Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ հրդեհի հետևանքով կա մոտ 15 զոհ, և մի քանի վիրավորներ։

Թե ինչն էր եղել հրդեհի պատճառը՝ պարզվում էր։

Տեղում էին նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչեր, գլխավոր շտաբից, ռազմական ոստիկանությունից։  Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները և Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչներն ու փորձաքրեագետները։

Իրավապահները պարզում էին մահացածների և վիրավորների ինքնությունը։

Հայտնի էր դարձաել ողբերգական հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների ինքնությունը․

Մանուկյան Արամ Արսենի 
Ներսիսյան Վոլոդյա Մհերի 
Մարտիրոսյան Գոռ Դավիթի 
Ասրյան Ռոստոմ Արտակի 
Ղամբարյան Մուշեղ Վահագնի 
Ղարիբյան Տարոն Սեդրակի 
Աբաջյան Պավլիկ Վարդունի 
Սարգսյան Դավիթ Նորայրի 
Գրիգորյան Հրաչյա Կարենի 
Ավագյան Նարեկ Ռոբերտի 
Բարսեղյան Գագիկ Արմանի 
Դումիկյան Միշա Կարենի 
Կիրակոսյան Հայկ Գաբրիելի 
Կևորկով Սերգեյ Կարենի 
Դավթյան Համլետ Սպարտակի

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր