211652_close_icon
views-count1762 դիտում article-date 12:51 24-03-2014

Ուկրաինան 50 տոկոսով նվազեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումները Ղրիմ

Ուկրաինան 50 տոկոսով նվազեցրել է Ղրիմ մատակարարվող Էլեկտրաէներգիայի ծավալը։ Այս մասին հայտնել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը։ Ըստ նրա խոսքերի, Ղիրիմին Ուկրաինայի հետ 3 բարձրավոլտ էլեկտրահաղորդալարեր են կապում։ Էլեկտրասնուցման հզորության նվազման հետևանքով թերակղզում հովհարային անջատումներ են գրանցվել։ «Ներկայումս Ղրմի շուրջ 30 տոկոսը հոսանքազրկված է։ Եթե 50 տոկոսը նույնպես անջատվի, ապա իրադրությունն ավելի կբարդանա»,֊ հայտնել է փոխվարչապետը նշելով, որ պետությունը պատրաստ է եղել նման դեպքերի զարգացման։

Նմանատիպ նյութեր