211652_close_icon
views-count1335 դիտում article-date 11:44 25-03-2014

Թայվանի նախագահը ընդդիմադիր ցուցարարներին հանդիպման է հրավիրել

Թայվանի նախագահ Մա Ին Ցզյուն ուսանողական ընդդիմադիր շարժման առաջնորդներին հանդիպման է հրավիրել՝ երկրում ներկա ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու համար։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։ «Առանց նախնական պայմաների, նախագահը պատրաստ է ցուցարարների առաջնորդներին հրավիրել իր գրասենյակ՝ քննարկելու Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի վավերացման մասին»,֊ մանրամասնել են նախագահի մամլո ծառայությունում։ Հիշեցնենք, որ Թայվանում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում, որի մասնակիցները պահանջում են հրաժարվել Չինաստանի հետ առևտրային ծառայությունների համաձայնագրի վավերացումից։

Նմանատիպ նյութեր