211652_close_icon
views-count6789 դիտում article-date 15:14 25-03-2014

Յուրի Խաչատուրովը չի մեկնի Բաքու

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը չի մասնակցի Բաքվում տեղի ունենալիք ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների նիստին, որն անցկացվելու է ապրիլի7-8-ը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ա. Հովհաննիսյանը Բաքու մեկնելու մասով մեկնաբանություններ չտվեց, սակայն պարզ է, որ այդ ամենը պայմանավորված է Ադրբեջանի վարած քաղաքականությամբ: Նրանք առողջ մոտեցում չեն ցուցաբերում, ինչի վկայությունն էր նաեւ վերջին ամիսներին հրադադարի ռեժիմի խախտումը: Ավելի վաղ ադրբեջանական haqqin.az պորտալը գրել էր, որ նիստին մասնակցելու է նաև Յու. Խաչատուրովը: Նշենք, որ Ադրբեջանում նման նիստ առաջին անգամ է անցկացվում:

Նմանատիպ նյութեր