211652_close_icon
views-count1564 դիտում article-date 16:56 25-03-2014

ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին բացել Twitter-ը

Միացյալ Ազգերի կազմակերպությունը հայտարարություն է տարածել Թուրքիայում Twitter սոցիալական ցանցի արգելափակման առնչությամբ: «Մենք մտահոգված ենք Twitter-ի արգելափակմամբ: Նման գործողությունները չեն համապատասխանում միջազգային հանրության առաջ մարդու իրավունքների ոլորտում Թուրքիայի ստանձնած պարտավորություններին»,-ասել է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գերագույն կոմիսարի մամլո քարտուղար Ռուպերտ Կովիլը: Վերջինս հավելել է, որ առօրյայում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն նաև համացանցում: Հիշեցնենք, որ մարտի 21-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Twitter-ն արգելափակվեց Թուրքիայում:

Նմանատիպ նյութեր