211652_close_icon

Ռուսաստանում ադրբեջանցիների հանցախումբ է վնասազերծվել, որը զբաղվում էր թմրանյութերի վաճառքով

views-count2627 դիտում article-date 11:30 26-03-2014
ՌԴ Պերմի մարզի իրավապահները բացահայտել և վնասազերծել են թմրանյութերի վաճառք իրականացնող մի հանցախմբի, որի անդամները ադրբեջանցիներ են: Հանցախումբը մարզում մաքսանենգ ճանապարհով հաշիշ, մարիխուանա և այլ տեսակի թմրանյութեր էր ներկրում: Տանը, որը վարձել էր հանցախումբը, իրավապահները գտել են 470 կգ ընդհանուր քաշով 22 պարկ մարիխուանա: Բացի այդ, շան օգնությամբ թաքստոցում գտել են 62 կգ ընդհանուր քաշով 59 տուփ հաշիշ: Առգրավվել է նաև տանը պահվող թմրանյութի վաճառքից ստացված 1 մլն ռուբլին: Քրեական գործ է հարուցվել:

Նմանատիպ նյութեր