211652_close_icon
views-count7597 դիտում article-date 15:49 19-08-2015

Ռուսաստանում ձերբակալվել է ադրբեջանցիների հանցախումբ, որը շուրջ 2 միլիարդի կեղծ պանիր է վաճառել. տեսանյութ

Մերձմոսկվայում իրավապահները ձերբակալել են ադրբեջանցիներից բաղկացած հանցախմբի, ովքեր զբաղվում էին կեղծ պանրի իրացմամբ: Ինչպես հաղորդել է Vesti հեռուստաալիքը, խարդախները Ռուսաստան են ներմուծել արգելված մթերքը: Արտադրանքի վրա փակցվել են առաջատար բարձրորակ պանիր արտադրող ընկերությունների կեղծ դրոշմապիտակներ և հանձնվել խանութներին: Իրավապահները առգրավել են շուրջ 470 տոննա պանիր: Ձերբակալվել է հանցախմբի 6 անդամ, ովքեր Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիներ են: Ընդամենը մի քանի ամիսների ընթացքում հանցախումբը վաճառել է 2 մլրդ ռուբլու պանիր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր