1176 դիտում
12:26 26-03-2014
Նոր Նորք վարչական շրջանում կբարեկարգվի հերթական զբոսայգին
2014թ. ընթացքում մայրաքաղաքի բարեկարգ այգիների շարքը կհամալրի նաև Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ գտնվող զբոսայգին: Դեռևս 2013թ. հոկտեմբերին Երևան քաղաքի ավագանին հավանություն էր տվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանի առաջարկությանը՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող զբոսայգու 5.637 հա մակերեսով հատվածը բարեկարգելու և կանաչապատելու վերաբերյալ:
Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում այգում նախատեսվում է կառուցել ամֆիթատրոն, կանաչ լաբիրինթոս ու գեղեցիկ զբոսուղիներ: Կմաքրվեն և կվերանորոգվեն նաև այգում տեղակայված հուշարձաններն ու արդեն գոյություն ունեցող կառուցվածքները: Երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի լիարժեք հանգստի կազմակերպման համար զբոսայգում կտեղադրվեն թեթև կոնստրուկցիաներով զրուցարաններ, կկահավորվեն մանկական խաղահրապարակներ, թենիսի հարթակ, ինչպես նաև շատրվան և ցայտաղբյուրներ:
Վերակառուցված այգին հարմարեցված կլինի նաև հասարակության սակավաշարժ խմբերի տեղաշարժման համար: Նախագիծը կյանքի կոչելու համար այգում ոչ միայն ծառեր չեն հատվելու, այլև նախատեսվում են լրացուցիչ ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ: Զբոսայգու մշակվող բարեկարգման և կանաչապատման նախագծանախահաշվային փաստաթղթերն, ի դեպ, պատրաստվում են Ճարտարապետաշինարարական համալսարանի կողմից՝ որպես նվեր համայնքին:
Նմանատիպ նյութեր
11743 դիտում
23:15 24-09-2020
Նորք-Նորք վարչական շրջանում 12 ավտոտնակների փոխարեն հանգստի գոտի է կառուցվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1429 դիտում
22:10 09-01-2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1114 դիտում
21:44 09-01-2025
Հունվարի 1-7-ը հավաքագրվել է 90,990,000 դրամ