4747 դիտում
16:23 26-03-2014
Թբիլիսիում էթնիկ հայերին ռուսական անձնագրեր են բաժանում. Գամսախուրդիա
Թբիլիսիւմ Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպանատանը էթնիկ հայերի հերթեր են գոյացել: Այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին նախագահի որդին՝ Կոնստանտին Գամսախուրդիան:
«Թբիլիսիում՝ Վրաստանում Ռուսաստանի նախկին դեսպանատան, ավելի կոնկրետ՝ գործող հյուպատոսության մոտ Ջավախքում ապրող էթնիկ հայերի հերթեր են: Նրանց Ռուսաստանի Դաշնության անձնագրեր են բաժանում վաուչերների նման»,-ասել է Գամսախուրդիան:
Վերջինիս խոսքով՝ հայերի մեծամասնությունն արդեն ստացել է ՌԴ անձնագիր: Գամսախուրդիան նշել է, որ այդ տեղեկությունն իրեն են փոխանցել կոնկրետ մարդիկ, որոնց անունները նա չի ցանկանում հայտնել ներկա պահին:
«Ես մի քանի օր առաջ այդ հարցը բարձրացրել եմ, սակայն դրան ուշադրություն չեն դարձրել: Իմ տեղեկություններով՝ մեր հատուկ ծառայությունները վաղուց են հետաքրքրված այդ գործընթացով»,-ասել է նա:
Նմանատիպ նյութեր
1513 դիտում
13:08 16-06-2023
Ադրբեջանը տվել է ԼՂ-ում էթնիկ զտման գործողություների մեկնարկը. Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը. Նիկոլ Փաշինյան
1609 դիտում
13:26 24-03-2014
Ղրիմի ավելի քան 2,5 հազար բնակիչներ ռուսական անձնագրեր են ստացել
Այս բաժնից
1441 դիտում
22:10 09-01-2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1120 դիտում
21:44 09-01-2025
Հունվարի 1-7-ը հավաքագրվել է 90,990,000 դրամ