1676 դիտում
20:30 29-03-2014
ԱՄՆ-ը իր տվյալների բազայում պահում է 122 պետությունների ղեկավարների գաղտնալսումներից ստացված տվյալներ
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գործակալությունն իր տվյալների բազայում ունի 122 պետությունների ղեկավարների անձնական տվկյալները, որոնք ձեռք է բերել գաղտնալսումների արդյունքում: Այս մասին հայտնել է գերմանական SPIEGEL ONLINE գործակալությունը:
Տվյալների բազայում պահվում են գաղտնալսումների արդյունքում ձեռք բերված տեղեկություններ Սիրիայի նախագահ Բաշար Ասադից, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, Մալայզիայի վարչապետ Աբդուլլահ Բադավիից, Գվատեմալայի , Կոլումբիայի, Պերուի, Սոմալիի և այլ պետությունների ղեկավարներից, իսկ 122 համարի տակ նշված է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի անունը:
Ինչպես նշում է գերմանական գործակալությունը, փաստաթղթերն ապացուցում են, որ ԱՄՆ-ի հիմնական թիրախներից մեկը եղել է Անգելա Մերկելը, քանի որ գործակալության պնդմամբ՝ միայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին ԱՄՆ-ն ունի 300-ից ավելի տվյալներ, որոնց կարողացել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի օգնությամբ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ոչ միայն հավաքել և ուսումնասիրել են Գերմանիայի միլիոնավոր քաղաքացիների տվյալները, այլ նաև տարիներ շարունակ գաղտնալսել են Անգելա Մերկելի բջջային հեռախոսը:
Նմանատիպ նյութեր
1272 դիտում
14:49 03-04-2014
Հրաձգություն՝ ԱՄՆ֊ի «Ֆորդ Հուդ» բազայում․ ԱՄՆ
2846 դիտում
09:13 07-05-2015
Նավթի համաշխարհային գներն ընկնում են ԱՄՆ-ից ստացված անսպասելի տվյալների ֆոնին
Այս բաժնից
403 դիտում
11:54 02-01-2025
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Սաուդյան Արաբիայի դեսպանին՝ Իրանի վեց քաղաքացիների մահապատժի առնչությամբ
427 դիտում
11:31 02-01-2025
Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել է վառելիքի տարաներով բեռնված Tesla Cybertruck-ը
361 դիտում
10:45 02-01-2025
Եվրամիությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներից