1580 դիտում
22:36 29-03-2014
Իրաքում գրոհայինների հարձակումների հետևանքով գրանցվել է 16 զոհ
Իրաքում գրոհայինների հարձակումների և պայթյունների հետևանքով զոհվել է 16 մարդ։ Մահացածներից շատերը զինծառայողներ էին։ Այս մասին հայտնել են անվտանգության ծառայության ներկայացուցիչները։
Մի խումբ գրոհայիններ հարձակվել են Բաղդադից դեպի հյուսիս գտնվող Էր Ռամադի նահանգի ռազմական բազայի վրա, որի արդյունքում 4 զինվոր է սպանվել։ Նույն նահանգում հարձակման է ենթարկվել հսկիչ֊անցակետ, որտեղ ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 3 զինծառայող է սպանվել։
Երկրի արևելքում գտնվող Էլ Ֆալուջա քաղաքում իրաքյան բանակի և «Ալ Քաիդայի» ահաբեկիչների միջև բախումների ընթացքում 7 զինծառայող է զոհվել։
Բացի այդ, Դիյալա նահանգում ծայրահեղականների կողմից 2 խաղաղ բնակիչ է սպանվել։
ՄԱԿ֊ի տվյալների համաձայն, 2014 թ․ փետրվարին Իրաքում ահաբեկչական գործողությունների հետևանքով 703 մարդ է զոհվել, այդ թվում՝ 564 քաղաքացի, 139 զինծառայող և ոստիկան։
Նմանատիպ նյութեր
1085 դիտում
14:56 17-06-2014
Քենիայում գրոհայինների հարձակման հետևանքով գրանցվել է 8 զոհ
1975 դիտում
12:13 02-05-2014
Իրաքում ապրիլին գրոհայինների հարձակման զոհ է դարձել 1000-ից ավելի մարդ
1141 դիտում
16:15 10-05-2014
Իրաքում ռմբակոծման հետևանքով գրանցվել է 11 զոհ
Այս բաժնից
766 դիտում
21:32 17-10-2024
Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը
580 դիտում
20:52 17-10-2024
Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
550 դիտում
19:12 17-10-2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա