Սիրիայի և Թուրքիայի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Թուրքական զինվորականները կրակել են սիրիական տարածքի ուղղությամբ, պատասխանելով հրթիռային հարվածին, որը խփել էր Թուրքիայի տարածքում գտնվող մզկիթին, որտեղ վիրավորվել է 60-ամյա սիրիական փախստական, հաղորդում է AFP-ն:
Թուրքական Հաթայ նահանգի նահանգապետի գրասենյակն հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը երք ականանետային հարված են հասցրել Թուրքիայի տարածքին:
Սիրիական զորքերը զենիթային հրթիռներ են տեղակայել թուրք-սիրիական սահմանին և հայտարարել, որ կհարվածեն թուրքական ինքնաթիռներին, եթե նրանք հատեն երկրի օդային սահմանը: