211652_close_icon
views-count1859 դիտում article-date 11:41 01-04-2014

Պայթյուն՝ Վաշինգտոնի գազամշակման գործարանում․ տարհանվել են հարյուրավոր մարդիկ

ԱՄՆ֊ի Վաշինգտոն նահանգի Պլիմուտ քաղաքի Williams — Northwest Pipeline գազամշակման գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են տարհանվել, հայտնում է ABC հեռուստաալիքը։ Պայթյունի արդյունքում ավելի քան 4 մարդ է տուժել։ Բժիշկները նրանց առողջական վիճակը կայուն են գնահատել, կյանքին վտանգ չի սպառնում։ Նախնական տվյալների համաձայն, գործարանում պայթել է գազի ամբարներից մեկը, որից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել։ Այն հաջողվել է մարել։ Փրկարարները տարհանել են գործարանի աշխատակիցներին, մի քանի կմ շառավղում բնակվող մարդկանց։

Նմանատիպ նյութեր