211652_close_icon
views-count1139 դիտում article-date 15:30 26-04-2014

Չինաստանի նավթային գործարանում պայթյուն է գրանցվել․ տարհանվել է 900 մարդ

Չինաստանի հյուսիսարևմտնյան Շենսի նահանգի Յանյան քաղաքում նավթով ցիստեռնի պայթյուն է տեղի ուենցել, որի հետևանքով տուժել է 3 մարդ, հայտնում է «Սինխուա» գործակալությունը։ «Միջադեպը տեղի ունեցել ժամը 01.48֊ին «Յանչան» նավթային ընկերության նավթամշակման գործարանում, որի հետևանքով 3 մարդ այրվածներով տեղափոխվել է հիվանդանոց»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։ Հրդեհի կանխարգելման աշխատանքներում ընդգրկված են եղել ավելի քան 120 հրշեջներ և 33 հակահրդեհային մեքենաներ։ Ավելի քան 900 տեղի բնակիչներ տարհանվել են։

Նմանատիպ նյութեր