1975 դիտում
13:03 01-04-2014
Գյուղական բնակավայրերի 265 բժշկական ամբուլատորիաներում ընտանեկան բժշկի ինստիտուտ է գործում
«Գյուղական բնակավայրերի 265 բժշկական ամբուլատորիաներում ընտանեկան բժշկի ինստիտուտը կայացել և արդյունավետորեն աշխատում է։ Ցավոք, նույն արդյունքները չունենք քաղաքային պոլիկլինիկաներում։ Մեծաթիվ մասնագետներ պետական հատուկ ծրագրերով վերապատրաստվել և ընտանեկան բժշկի որակավորում են ստացել, բայց շարունակում են աշխատել որպես տեղամասային բժիշկներ։ Փաստորեն, կադրային այդ մեծ ներուժը նպատակին չի ծառայում»,-խնդիրը բարձրացնելով գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ` Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ տվեց։
Ընտանեկան բժիշկների գործառույթների ներդրումը նպատակահարմար գտնվեց սկսել մարզային այն բուժհաստատություններում, որտեղ պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները միևնույն կառուցվածքում են։ Դա հնարավորություն կտա նեղ մասնագետներին աշխատանքով ապահովել կից հիվանդանոցներում։ Իսկ այն խորհդատվությունները, որոնք չեն իրականացվի ընտանեկան բժշկի կողմից` կկազմակերպվեն հիվանդանոցային պայմաններում։ Միաժամանակ խնդիր դրվեց աշխատանքներ տանել ընտանեկան բժիշկներին որոշակի դեղերով ապահովելու ուղղությամբ։
«Այս քայլով մենք միանգամից մի շարք խնդիրների լուծում կտանք։ Մարդիկ շատ դեպքերում շտապօգնության ծառայությանն են դիմում, որպեսզի իրենց անհանգստացնող վիճակին համապատասխան անհրաժեշտ հաբ տրամադրվի կամ ներարկում կատարվի։ Իսկ եթե իմանան, որ նույնը կանի ընտանեկան բժիշկը՝ այցելուներին տեղում առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելով, ապա առաջնային օղակը չեն շրջանցի։ Միաժամանակ որոշակիորեն կթեթևացնենք մեր ազգաբնակչության առաջին անհաժեշտության դեղամիջոցների ձեռքբերման հոգսը»,- կարևորելով գաղափարը՝ շեշտեց նախարարը։ Որոշվեց հարցի առավել հանգամանալից քննարկում կազմակերպել, ապա ծրագիր մշակել։
Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ տվեց հանրապետությունում առկա բժիշկների հաշվառում կատարելու, ինչպես մասնագետների որակավորման, այնպես էլ բժշկական ծառայությունների ու բուժհիմնարկների հավատարմագրում կազմակերպելու ուղղությամբ։ Դրանք բժշկական ծառայությունների որակի բարելավման, մասնագետների խրախուսման լուրջ խթան կարող են հանդիսանալ։
Նշվեց, որ արդեն աշխատանքներ են տարվում Երևանում առկա վնասվածքաբանական ծառայությունների ծանրաբեռնվածությունը, մասնագետներով ու անհարժեշտ սարքավորումներով հագեցվածությունն ուսումնասիրելու ուղղությամբ։
Նախարարին զեկուցվեց նաև փետրվար-մարտին դեղերի գների նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքները` ինչի առթիվ հանձնարարվեց առավել համապարփակ վերլուծություններ կատարել։
Ամփոփելով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի երրորդ շաբաթվա արդյունքները` որոշվեց բովանդակային վերլուծություններ և ծրագրային մոտեցումներ մշակել վերջնական ամփոփման արդյունքներով։
Նմանատիպ նյութեր
670 դիտում
13:49 26-10-2020
ԱԱՏՄ-ն բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում խախտումներ է արձանագրել
3203 դիտում
22:40 05-10-2018
Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
937 դիտում
12:14 29-12-2015
Տոների ընթացքում ուժեղացված հերթապահություններ կիրականացվեն հիվանդանոցներում և ամբուլատորիաներում
Այս բաժնից
949 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1006 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
691 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը