211652_close_icon
views-count940 դիտում article-date 12:14 29-12-2015

Տոների ընթացքում ուժեղացված հերթապահություններ կիրականացվեն հիվանդանոցներում և ամբուլատորիաներում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 10-ը, նախարարությունում նախատեսվում է իրականացնել հերթապահություններ` որպես պատասխանատուներ ընդգրկելով նախարարի տեղակալներին և վարչությունների պետերին: Նշված ժամանակահատվածում քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ ապահովելու նպատակով ուժեղացված հերթապահություններ են իրականացվելու նաև Հայաստանի Հանրապետության պետական պատվեր իրականացնող բոլոր հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում: Ամանօրյա հերթապահություններ են սահմանվել նաև հանրապետության ամբուլատոր–պոլիկլինիկական կազմակերպություններում` առողջության առաջնային պահպանման բժիշկների և վերջիններիս բուժքույրերի մասնակցությամբ` ներգրավելով նաև վիրաբույժ/վնասվածքաբանների: Բոլոր` հիվանդանոցային և ամբուլատոր – պոլիկլինիկական հաստատություններում, որպես պատասխանատու, տնային հերթապահներ են նշանակվել բժշկական կազմակերպությունների տնօրենները, տեղակալները և բաժնի վարիչները: Միաժամանակ, շարունակելու է նաև գործել առողջապահության նախարարության շուրջօրյա «թեժ գիծ» հեռախոսահամարը` (010) 52 88 72: Տոնական օրերին գերատեսչության աշխատանքների հսկողությունը կգտնվի առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Նմանատիպ նյութեր