211652_close_icon
views-count8566 դիտում article-date 17:38 01-04-2014

Ականի պայթյունից զոհված 27-ամյա ավագ լեյտենանտը նոր էր ամուսնացել

Մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացած 27-ամյա լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը նոր էր ամուսնացել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդավան գյուղի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը: Նա ասաց, որ նրանք ընտանիքում 3 եղբայր են, իսկ ընտանիքը գյուղի ամենահարգված ընտանիքներից մեկն է: «Մյուս եղբայրն էլ է զինծառայող, իսկ փոքրը դպրոցական է: Հարությունը մեծն էր: Ավելին ասել չեմ կարող, քանի որ ընդամենը գնում ցավակցում, վերադառնում ենք: Այնքան ծանր կորուստ է, որ ոչ ոք իրեն թույլ չի տալիս ավելորդ հարցեր տալ»,- ավելացրեց գյուղապետը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ. ծնված ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Նմանատիպ նյութեր