211652_close_icon
views-count1287 դիտում article-date 11:53 03-04-2014

Սերժ Թանգյանը խնդրել է միանալ Քեսաբի իրադարձություններում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ հետաքննություն սկսելու կոչին

Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը Facebook-ի իր էջում կոչ է արել միանալ իրեն՝ խնդրանքով դիմելու ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետաքննչական հանձնաժողովներին՝ հետաքննելու Քեսաբ քաղաքի վրա «Ալ-Քաիդա»-ի կողմից իրականացված հարձակման գործում Թուրքիայի ներգրավվածությունը: «Այդ մարդիկ Հայոց ցեղասպանությունից փրկվածներն են, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վերաբնակվել են այնտեղ»,-գրել է երաժիշտը: Ս. Թանգյանը գրառման տակ տեղադրել է ԱՄՆ կառավարությանն ուղղված Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի [url=http://www.anca.org/action_alerts/action_disp.php?aaid=63168126]նամակը[/url], որտեղ հանձնախումբը պահանջում է ԱՄՆ-ի կառավարությունից պաշտոնական հետաքննություն անցկացնել այդ հարցում:

Նմանատիպ նյութեր