211652_close_icon
views-count1900 դիտում article-date 13:40 05-04-2014

Արմավիրում 29-ամյա երիտասարդը պոմպակայանի պահակատանը սեռական հարաբերություն է ունեցել մտավոր հետամնաց աղջկա հետ

29-ամյա Վահան Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արմավիր քաղաքի բնակչուհի, «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն՝ գլխուղեղի վաղ օրգանական ախտահարման հետևանքով» ախտորոշմամբ սակավամտությամբ տառապող և նշված հիվանդության հետևանքով իր հետ կատարվող գործողությունների ներքին բովանդակությունը` բնույթը հասկանալու ունակությունից զրկված Ա. Մկրտչյանին տեղափոխել է Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի տարածքում տեղակայված «Արաքս» ՋՕ ընկերությանը պատկանող պոմպակայանի պահակատուն և, այնտեղ օգտվելով վերջինիս ակնհայտ անօգնական վիճակից, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Վահան Ստեփանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 138 հոդվածի 1-ին մասով՝ նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ: Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործը վարույթ է ընդունվել ապրիլի 3-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր