211652_close_icon
views-count1882 դիտում article-date 23:14 05-04-2014

Յանուկովիչը Ռուսաստան է փախել Սևաստոպոլի միջով. Ուկրաինայի ԱԱԾ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը Սևաստոպոլի միջով է է հեռացել Ռուսաստան: Այս մասին «Шустер Live»-ի հաորդման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն: «Նրան դուրս են բերել Սևաստոպոլի միջով»,-ասել է նա, սակայն չի նշել, թե ինչ տրանսպորտային միջոցով է նա դուրս բերվել Ուկրաինայից: Նալիվայչենկոն հայտնել է, որ Յանուկովիչին ուղեկցել են ՌԴ քաղաքացիներ: Բացի այդ նշել է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 19:00-ին, ինքը և Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Կիևից թռել են Սևաստոպոլ՝ Յանուկովիչին ձերբակալելու, սակայն ժամը 19:20-ին Յանուկովիչին ուղեկցող ավտոշարասյունը, որը պետք է ուղևորվեր դեպի նախագահական նստավայրերից մեկը, փոխել է երթուղին՝ հրաժարվելով անվտանգության ծառայողներից և 3 ավտոմեքենաներով մեկնել դեպի Սևաստոպոլից, իսկ այնտեղից էլ՝ Ռուսաստան:

Նմանատիպ նյութեր