Օբաման Աֆղանստանում անցկացված նախագահական ընտրությունները պատմական է անվանել
Ամերիկայի նախագահ Բարակ Օբաման ամերիկայի ժողովրդի անունից շնորհավորել է միլիոնավոր աֆղանստանցիների մասնակցությունը նախագահական ընտություններին, որոնք նա պատմական է անվանել:
Ամերիկայի նախագահի հայտարարել է, որ ընտրությունների արդյունքում Աֆղանստանում տեղի է ունենում իշխանության դեմոկրատական հաստատում: Նրա խոսքերով, ավղանստանցիները իրենց վրա են վերցնում այսուհետ երկրում տիրող իրավիճակի պատասխանատվությունը, քանի որ ԱՄՆ-ն և գործընկեր երկրները դուրս են բերում իրենց զորքերը:
Ըստ տեղեկությունների, ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 7-ին: