211652_close_icon
views-count1439 դիտում article-date 13:35 08-04-2014

Քրեական խմբավորումների միջև բախումներ՝ Մեքսիկայում․ զոհվել է մոտ 20 մարդ

Մեքսիկայի հյուսիսարևելյան Տամաուլիպաս նահանգում գտնվող Տամպիկո քաղաքում քրեական խմբավորումերի անդամների միջև բախումների ժամանակ առնվազն 17 մարդ է զոհվել: Ըստ տեղի իշխանությունների ներկայացուցիչների խոսքերի, ավազակների միջև փոխհրաձգությունը 3 օր է շարունակվում: Նրանք հրկիզում են քաղաքի փողոցներում գտնվող մեքնաներն ու առևտրային տաղավարները՝ հաշվի չառնելով ոստիկանության կողմից հասարակական անվտանգության ապահովման համար իրականացվող միջոցառումները: Քաղաքի 2 համալսարանների տնօրինությունները ժամանակավորապես դադարեցրել են պարապմունքները: Փոխհրաձգություն է տեղի ունեցել նաև հարևան Մադերո քաղաքում, որտեղ նույնպես զոհեր են գրանցվել: Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հաղորդման, բախումները սկսվել են շաբաթ օրը՝ «Картеля Залива» խմբավորման 2 առաջնորդների ձերբակալությունից հետո:

Նմանատիպ նյութեր