211652_close_icon
views-count680 դիտում article-date 14:35 30-03-2015

Մեքսիկայում իրավապահների և ուսանողների միջև բախումներ են տեղի ունեցել

Մեքսիկայի Գերերո նահանգում իրավապահների և ուսանողների միջև բախումներ են տեղի ունեցել. կան տուժածներ: Ոստիկանները մի քանի ավտոբուս են կանգնեցրել, որում եղած ուսանողները պատրաստվում էին ցույց կազմակերպել` ի նշան անցյալ տարի 43 ուսանողի առևանգման դեմ բողոքի: Ուսանողները իրավապահների ուղղությամբ քարեր են նետել, ոստիկաններն էլ, ի պատասխան, արցունքաբեր գազ են կիրառել:

Նմանատիպ նյութեր