ԵՊՀ դասախոսները եղել են ՀՀ ՈԶ Երևանի զորամասերից մեկում, ծանոթացել զորամասի առօրյային. ֆոտոշարք
ԵՊՀ դասախոսները ապրիլի 9-ին ՀՀ ՈԶ Երևանի զորամասերից մեկում հանդես եկան դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարարության, մայիսյան հերոսամարտերի, հայ-ռուսական ռազմական համագործակցության, արցախյան հերոսամարտում ոստիկանների մասնակցության պատմությանը:
Դասախոսները ծանոթացան զորամասի առօրյային և մոմ վառեցին մատուռում: Ռեկտորի օգնական, պատմաբան Գևորգ Մելքոնյանը ԵՊՀ-ի կողմից ոստիկանության զորամասին նվիրեց գրքեր, իսկ զորամասի հրամանատար Գ. Հ. Գրիգորյանին ուժի խորhդանիշ՝ թուր: ԵՊՀ դասախոսները զորամասի հրամանատար Գրիգորյանի կողմից ստացան շնորհակալագիր՝ զորամասի հետ ակտիվ համագործակցության համար: Առաջիկայում ևս կշարունակվեն ԵՊՀ-ի կողմից ՀՀ ՈԶ զորամասերի հետ համագործակցությունը:
Տեղեկությունը տրամադրեց ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը
Նկարների հեղինակ՝ Արմենյան Վարդան