211652_close_icon
views-count3259 դիտում article-date 14:02 10-04-2014

Հզոր փոթորիկ՝ Ավստրալիայում

Ավստրալիայի հյուսիսարևելյան ափերին հզոր փոթորիկ է մոտենում։ Քվինսլենդ նահանգում բնակիչների և զբոսաշրջիկների տարհանումներ են իրականացվում։ Այս մասին հայտնում է BBC-ն։ «Իթա» ցիկլոնը վտանգավորության սանդղակում ամենաբարձրն է։ 2011 թ․ Ավստրալիայում գրանցված «Յասի» արևադարձային ցիկլոնից հետո այն ամենաուժեղ փոթորիկն է։ Օդերևութաբանները տեղատարափ անձրևներ են կանխատեսում, որոնք ջրհեղեղների կհանգեցնեն։ Քամու արագությունը կարող է հասնել 285 կմ/ժ֊ի։ Ըստ կանխատեսումների, այն Ավտրալիայի ափեր կհասնի ուրբաթ երեկոյան։

Նմանատիպ նյութեր